ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
12.09.2014 | 00:03

Նրանց ոտքերը դեպի չարն են ընթանում, շտապում են անմեղ արյուն թափել. նրանց խորհուրդներն անզգամների խորհուրդներ են, նրանց ճանապարհներին կործանում է ու թշվառություն։ Նրանք չճանաչեցին խաղաղության ճանապարհը, ու նրանց ուղիներում արդարություն չկա, որովհետև նրանց շավիղները, որոնցով ընթանում են, խոտորված են, և նրանք խաղաղությունը չեն ճանաչում։


Եսայու 59. 7-8

Դիտվել է՝ 2265

Մեկնաբանություններ